
“Կապուտակ Սևան” հանգստյան տունը երեք մասնաշենքերից բաղկացած համալիր է: Հանգստյան տանը ստեղծված են բոլոր հարմարություններն ինչպես համալիրի ներսում, այնպես էլ դրսում հետաքրքիր ժամանց կազմակերպելու համար: Հյուրերը կարող են երեկոն անցկացնել Կարաոկե բարում, որտեղ գտնվում են նաև բիլիարդի և փոքր թենիսի սրահները: Ամռանը գործում է բացօթյա ռեստորան, որտեղ առավել հաճելի է վայելել ճաշն ու ընթրիքը:
Սևանի ափին հանգիստն անհնար է պատկերացնել առանց ջրային մարզաձևերի ու նավարկության: “Կապուտակ Սևան” համալիրում ձեզ կտրամադրվեն ջրահեծանիվներ, ջրային մոտոցիկլետներ, զբոսանավեր և նավակներ: “Կապուտակ Սևան”-ում լիարժեք հանգստից բացի կարելի է նաև կազմակերպել տարբեր գիտաժողովներ, սեմինարներ, բիզնես-ֆորումներ, ընդունելություններ և այլ միջոցառումներ:
Համալիրն ունի անվտանգության համակարգ, փրկարար ջոկատ, բուժկետ և ավտոկայանատեղ: Կատարյալ մաքրությունը, բարձրակարգ սպասարկումը և հարմարավետությունը երաշխավորված են:
Համարի նկարագիրը | Անձերի թիվը | Օրավարձը (ներառյալ նախաճաշ) | Օրավարձը (ներառյալ նախաճաշ) | |
1օր | 3օր և ավելի | |||
Երկտեղանոց A համարներ (լճին նայող) | 1-2 | 28 000 | 25 000 | |
Երկտեղանոց B համարներ (1-ին հարկ) | 1-2 | 22 000 | 20 000 | |
Կիսալյուքս A համարներ | 3 | 32 000 | 30 000 | |
Կիսալյուքս B համարներ | 4 | 36 000 | 33 000 | |
Լյուքս համարներ (լճին նայող) | 2-4 | 40 000 | 38 000 | |
Նոր հարկաբաժիններ | ||||
Երկտեղանոց C համարներ(առանց նախաճաշ) | 2 | 16 000 | 16 000 | |
Լյուքս համարներ (2 սենյակով) | 4-5 | 50 000 | 45 000 | |
Երկհարկանի մասնաշենք | ||||
Դելյուքս ապարտամենտ A (3 ննջարան+հյուրասենյակ+խոհանոց) | 5 | 48 000 | 45 000 | |
Դելյուքս ապարտամենտ B (2ննջարան+հյուրասենյակ+խոհանոց) | 4 | 38 000 | 35 000 | |
Երկհարկանի քոթեջներ | 6-8 | 100 000 | ||
Գինը ներառում է՝
Գիշերակաց, նախաճաշ
Սնունդ-Ճաշ-5000 դրամ Ընթրիք -5000 դրամ
Երեխաներ համար նախատեսված զեղչեր.
- 0-4 տ. –անվճար
- 4- ից բարձր մեկ անձի գումար
Ժամանում` 14:00 Մեկնում` 12:00
- Միակողմանի տրանսպորտ 1- 4 անձի դեպքում – 8000 դրամ
- Երկկողմանի տրանսպորտ 1- 4 անձի դեպքում – 16.000 դրամ