![](https://ldtour.am/wp-content/uploads/2021/08/68680488_364519851130427_4988930923228561408_n.jpg)
Դիլիջանյան եդեմական բնությունն աննկարագրելի է։ Եվ այդ հեքիաթի հենց կենտրոնում քեզ է սպասում ամենահյուրընկա՜լ Karin B&B-ն։
Տարվա բոլոր օրերին՝ լավագույն հանգիստ՝ «Կարին» հյուրատանը: «Կարին» ընտանեկան հյուրատունը հաշվարկված է 20 հյուրի համար։
1) Ընտանեկան սենյակ, ունի 2 առանձին սենյակ՝ 1 երկտաղանոց մահճակալով ու 1 բազմոցով, տրվում է նաև 1 բացվող մահճակալ՝ հավելյալ վճարովվ; ունի 1 սանհանգույց։ Գինը՝ 48.700 դրամ, ներառյալ նախաճաշ
2/3) Բյուջետային երկտեղանոց սենյակ, ունեն 2 առանձին մահճակալ, 1 սանհանգույց։ ԳԻնը՝ 28.600 դրամ, ներառյալ նախաճաշ։
4) Բյուջետային երեքտեղանոց սենյակ, ունի 1 երկտեղանոց և 1 առանձին մահճակալ։ Գինը 36.400 դրամ, ներառյալ նախաճաշ
5) Երեքտեղանոց սենյակ, ունի 1 երկտեղանոց մահճակալ և 1 բազմոց; 1 սանհանգույց։ Գինը 36.400 դրամ, ներառյալ նախաճաշ
6) Երեքտեղանոց սենյակ՝ 3 առանձին մահճակալներով՝ առաջի հարկում։ Գինը 32.300 դրամ, ներառյալ նախաճաշ
Հյուրատունն ունի ավտոկայանատեղի, մեծ լայն տաղավար, տարածք խորոված պատրաստելու համար, Անվճար WiFi, սենյակներում առկա է MiniBar: Փաթեթների մեջ հնարավոր է ներառել նաև ընթրիք խորովածով կամ ձկնով՝ սկսած հավելյալ 5․000 դրամից։
ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՓԱԹԵԹԻ շրջանակում հնարավոր է վարձակալել ամբողջ հյուրատունը՝ այգին և տան տարածքը՝ օրական 280.000 դրամ։ Տարածքը նախատեսված է 20 հոգու համար։
ԽՄԲԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ շրջանակում հնարավոր է վարձակալել բակի տարածքը՝ մինչև 22։00-ն։ Մինչև 10 հոգանոց խմբի համար արժեքը՝ 1 անձը 11.000դրամ։ 10 հոգուց ավել խմբերի դեպքում՝ 1 անձը՝ 10.000 դրամ։ Առավելագույն քանակը՝ մինչև 60 անձ։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՓԱԹԵԹ մեզ մոտ կարող եք կազմակերպել նաև ձեր ընտանեկան միջոցառումենրը՝ ծնունդ, կնունք, հարսանիք՝ նախատեսված 55-60 անձի համար։ Արժեքը՝ 600.000։ Մենք իրականացնում ենք նաև միջոցառման կազմակերպումը՝ սնունդ, ֆուրշետ, դիզայն ևայլն՝ որպես ԼՐԱՑՈՒՑԻՉ ծառայություն։
Հեռ.-098-64-64-21, 099(094)-64-64-51
Էլ. Հասցե- [email protected]