Մխիթար Գոշ հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում` 12-13-րդ դարերի ընթացում կառուցված Գոշավանքի մոտակայքում: Հեռավորությունը Դիլիջանից 22 կմ է:
Եռահարկ հյուրատունը գործում է 2010 թվականից սկսած: Կան ստանդարտ երկտեղանոց, կիսալյուքս և ընտանեկան կարգի համարներ: Յուրաքանչյուր համարում կա հեռուստացույց` տեղական և արբանյակային հեռուստաալիքներով, սուրճի սեղան, պահարան-կախիչ և այլ անհրաժեշտ պարագաներ: Հյուրատան ռեստորանում պատրաստվում և մատուցվում են ազգային և այլ խոհանոցների տարբեր ճաշատեսակներ:
Մխիթար Գոշ հյուրատունը հատկապես կհետաքրքրի ակտիվ հանգստի սիրահարներին: Այստեղից կարելի է արշավներ կազմակերպել դեպի Գոշալիճ, որը գյուղից 2.5 կմ հեռավորության վրա է գտնվում: Հետիոտն էքսկուրսիաների սիրահարներին կգրավի Գոշ-Պարզ լիճ երթուղին, որն ամբողջությամբ անցնում է Դիլիջան ազգային պարկի տարածքով:
Սենյակի տեսակը | Նախաճաշով | 3անգամյա սնունդով |
Երկտեղանոց ստանդարտ-2անձ | 20 000 | 32 000 |
3տեղանոց համար(+3անձի ավելացման հնարավորությունով և խոհանոցում, 2պատշգամբ) | 25 000 (22 000 դրամ,առանց նախաճաշի) | 38 000 |
2տեղանոց լյուքս-2անձ(լրաց.Մահճ.հնար.) | 32 000 | 53 000 |
4տեղանոց լյուքս-4անձ | 46 000 | 70 000 |