«ՋԵՐՄՈՒԿ ՄՈՍԿՎԱ» հանգստյան տունը այցելուներին առաջարկում է բարեկարգված ստանդարտ, կիսալյուքս և լյուքս համարներ (մեկ, երկու և երեք սենյականոց)` բոլոր հարմարություններով, ինչպես նաև սենյակ նորապսակների համար: Հանգիստը ներառում է 3 անգամյա հիանալի սնունդ ճաշարանում /օրական/:
Բացի այդ, նա, ով կորոշի հանգիստը համատեղել աշխատանքի հետ, կտրամադրվի անհրաժեշտ տեխնիկայով զինված կոնֆերանսների դահլիճը:
Գործում են բուժիչ պրոցեդուրաներով կաբինետներ:
Այստեղ կարելի է բուժել հետևյալ հիվանդությունները.
- – ստամոքս-աղիքային հիվանդություններ,
- – հենա-շարժողական համակարգի հիվանդություններ,
- – միզա-սեռական համակարգի հիվանդություններ,
- – նյութափոխանակության խախտումներ,
- – նյարդային համակարգի հիվանդություններ,
- – շնչառական համակարգի հիվանդություններ:
Իրականացվում են հետևյալ հետազոտությունները.
- – էլեկտրակարդիոգրամմա,
- – գերձայնային հետազոտություններ,
- – արյան և մեզի կլինիկա-բիոքիմիական վերլուծություն,
- – մասնագիտական խորհրդատվություն:
- 2անձի 1 օրվա արժեքը երկտեղանոց ստանդարտ սենյակում-40.000դրամ
- 1անձի 1 օրվա արժեքը կիսալյուքս սենյակում-22.000դրամ
- 2անձի 1 օրվա արժեքը լյուքս սենյակում-50.000դրամ
* Ներառյալ գիշերակաց, 3-անգամյա սնունդ, բուժում, պրոցեդուրաներ
Բուժումից հրաժարվելու դեպքում գնից հանում ենք 4000 դրամ