Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան հատվածում, մայրաքաղաք Երևանից 175 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա: Այստեղ հյուրերը հնարավորություն կունենան վայելել լեռնային մաքուր օդը, այցելել մշակութային կոթողներ, և վերջապես բուժվել հանքային ջրերով:
Առողջարանային քաղաքի այցեքարտը և խորհրդանիշը հանքային ջրերի ընպելասրահն է: Քիմիական բաղադրությամբ Ջերմուկի հանքային ջուրը նման է Կարլսբադի, Շպրուդելի և Կարլովի Վարիի հանքային ջրերին:
“Նաիրի” հյուրանոցը գտնվում է Ջերմուկում, Արփա գետի կիրճին մոտ վայրում: Հյուրանոցի բոլոր համարներն ապահովված են անհրաժեշտ կահույքով և հարմարություններով: Դրանցից շատերն ունեն հիասքանչ տեսարան դեպի կիրճ: Ռեստորանի խոհարարները առաջարկում են տարբեր խոհանոցների ճաշատեսակներ:
Մեկտեղանոց | 1 x | Դ 14,000 — Դ 18,000 |
Թվին | 2 x | Դ 20,000 — Դ 28,000 |
Երկտեղանոց | 2 x | Դ 20,000 — Դ 28,000 |
Լյուքս | 2 x | Դ 34,000 — Դ 50,000 |
Ընտանեկան | 4 x | Դ 40,000 — Դ 56,000 |
Նախագահական | 2 x | Դ 80,000 — Դ 120,000 |