«Ջերմուկ Աշխարհ» Առողջարան


  Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրը կառուցվել է 1975 թվականին: 30 տարվա աշխատանքային փորձն  ու արհեստավարժ աշխատակազմը բուժման ու հանգստի լիարժեք կազմակերպման երաշխիք են: Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրում հյուրերը ոչ միայն ստանում են լիարժեք բուժում, այլ նաև կազմակերպվում է բարձրակարգ, հարմարավետ և հիշարժան հանգիստը: Առաջարկվում են մեկտեղանի, երկտեղանի, ընտանեկան և լյուքս համարներ:

Ջերմուկը հանքային ջրերով հարուստ կուրորտային քաղաք է: Գտնվում է Երևանից 175 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա: Ջերմուկը Հայաստանի էկոլոգիապես մաքուր վայրերից է: Կուրորտի հիմնական բուժիչ գործոններից են հիպոթեմիկ հանքային ջրերը: Ամռանն օդի միջին ջերմաստիճանը +20˚C …+23˚C, ձմռանը` -7˚C: Կուրորտի կլիման բարձր լեռնային է:

                                                                              Բարձր սեզոն

01.07.2021-31.08.2021
Սենյակի տեսակԵրկտեղանոցՄեկտեղանոցԼրացուցիչ մահճակալ5-11 տարեկան երեխաՄինչև 5տ.երեխաներ
Ստանդարտ պատշգամբով (5 –րդ հարկ)40 00022 00015 00010 000Անվճար
Կոմֆորտ44 00025 00017 50012 000
Դելյուքս50 00030 00017 50012 000

                                                                      Կիսասեզոն

01.06.2021-30.06.2021/01.09.2021-31.10.2021
Սենյակի տեսակԵրկտեղանոցՄեկտեղանոցԼրացուցիչ մահճակալ5-11 տարեկան երեխաՄինչև 5տ.երեխաներ
Ստանդարտ պատշգամբով36 00020 00013 5008 000Անվճար
Կոմֆորտ40 00025 00015 00010 000
Դելյուքս50 00030 00017 50010 000

                                                                   Ցածր սեզոն

01.05.2021-31.05.2021/01.11.2021-30.12.2021
Սենյակի տեսակԵրկտեղանոցՄեկտեղանոցԼրացուցիչ մահճակալ5-11 տարեկան երեխաՄինչև 5տ.երեխաներ
Կոմֆորտ36 00020 00013 5006 000Անվճար
Դելյուքս40 00025 00015 0006 000

Գինը ներառում է՝

  • Գիշերակաց
  • 3անգամյա սնունդ
  • Բուժական հիմնական ծառայություններ
  • Լողավազան
  • Մարզադահլիճ
  • Սեղանի թենիս
  • Wi FI

Լրացուցիչ վճարվող ծառայությթւններ՝

  • Բուժական մերսում
  • Ջրային մերսում
  • Շոգեբաղնիք
  • Բար
  • Լրացուցիչ սնունդ (ճաշ/ընթրիք/նախաճաշ)-3000դրամ
  • Միակողմանի տրանսպորտ 1- 4 անձի դեպքում – 23.000 դրամ
  • Երկկողմանի տրանսպորտ 1- 4 անձի դեպքում –  43.000 դրամ

Ժամանում 14:00    Մեկնում 12:00

Այստեղ բուժման արդյունավետությունն ապահովվում է համալիր միջոցառումների իրականացմամբ՝
•    հանքային ջրի արտաքին և ներքին օգտագործում.
•    ֆիզիոթերապիա.
•    դիետոթերապիա.
•    կլիմատոթերապիա:

Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրում բուժվում են մի շարք հիվանդություններ`
•    Ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ.
•    Նյութափոխանակության խանգարումներով ուղեկցվող հիվանդություններ.
•    Պերիֆերիկ և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ.
•    Միզասեռական համակարգի հիվանդություններ.
•    Գինեկոլոգիական հիվանդություններ.
•    Հետվնասվածքային վիճակներ.
•    Շնչառական համակարգի հիվանդություններ: