«Սայաթ Նովա» նորաբաց հյուրանոցն ընտանեկան է. այստեղ զգում ես քեզ ինչպես տանը: Մեր անձնակազմը սիրով ու առանձնակի հոգատարությամբ սպասարկում է հյուրերին: Հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Աղստև գետի աջ ափին: Այն անտառի գրկում է. կարծես կտրված լինես քաղաքի աղմուկից ու թոհուբոհից: Հյուրանոցը տեղակայված է հատուկ միկրոկլիմայական գոտում:
Մեզ մոտ կազմակերպում ենք տարաբնույթ վարպետաց դասեր, համտեսներ, արշավներ ու էքսկուրսիաներ, ձիարշավներ, ձկնորսություն, խաղեր, միջոցառումներ, խարույկի երեկո, ինչպես նաև կենդանի երաժշտության երեկո:
Առաջարկում ենք երկտեղանոց սենյակներ և ընտանեկան, որտեղ կարող են մնալ 2 մեծահասակ և 2 կամ 3 երեխա:
Երկտեղանոց ստանդարտ-2անձ-20 000դրամ
Ընտանեկան-4անձ(2մեծ և 2 երեխա)-29 000դրամ
Գինը ներառում է՝
Գիշերակաց,նախաճաշ,լողավազան(միայն հանգստացողների համար):
Տարածքում կան նաև տաղավարներ-30 000-100 000դրամ
Ճաշ կամ ընթրիք-1անձ-3000դրամ
Հեռ.-098-64-64-21, 099(094)-64-64-51