Սոճուտ


Սոճուտ հանգստյան տունը գտնվում է Ստեփանավանի դենդրոպարկի հարևանությամբ, որը հայտնի է իր առողջարար հատկություններով, քանի որ յուրաքանչյուր տարի ապրիլ-մայիս ամիսներին սոճիների փոշոտման արդյունքում ստեղծվում են բարենպաստ պայմաններ ալերգիկների և շնչառական ուղիների խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար:

Հանգստյան տունն առաջարկում է էկոնոմ, ստանդարտ, դելյուքս, լյուքս և ընտանեկան համարներ: Բոլոր համարներն ունեն հեռախոս, արբանյակային հեռուստաալիքներ, սառնարան, սանհանգույց: Գները ներառում են երեքանգամյա սնունդ:

Հանգստյան տան տարածքում կան ժամանցային վայրեր` թենիս, բիլիարդ, մանկական խաղասենյակ և խաղահրապարակ, վոլեյբոլի դաշտ:

Սենյակի տեսակԱնձՍակագին
Էկոնոմ2 x Դ 29,000
Սուպերիոր2 x Դ 32,000
Ստանդարտ պատշգամբով2 x Դ 36,000
Դելյուքս2 x Դ 46,000
Լյուքս2 x Դ 51,000
Ընտանեկան4 x Դ 60,000