Ստեփանակերտում գտնվող Վալլեքս Գարդեն հյուրանոցն առաջարկում է տարբեր կարգի շքեղ և նրբաճաշակ կահավորված 57 համար, որոնք ստեղծում են իդեալական պայմաններ` միաժամանակ և՛ հանգստի, և՛ աշխատանքի համար:
Հյուրանոցի բոլոր համարներում կա գրասեղան, թեյի և սուրճի պատրաստման պարագաներ, մինիբար` անվճար զովացուցիչ ընպելիքներով, հարմարավետ լոգասենյակ` վարսահարդարիչով և դիմահարդարման հայելիով:
Տարածքում գործող ռեստորանն առաջարկում է եվրոպական և հայկական խոհանոցների ուտեստների լայն տեսականի՝ մշտապես թարմացվող ճաշացանկով:
Հյուրանոցում կա նաև համաժողովների դահլիճ` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով:
Վալլեքս Գարդեն հյուրանոցի մարզասրահը հագեցած է գերժամանակակից բարձրակարգ սարքավորումներով: Բացի մարզասրահից հյուրերը կարող են լիցքաթափվել աէրոբիկայի սրահում, ֆիննական շոգեբաղնիքում կամ ՍՊԱ կենտրոնում: Գործում է նաև փակ լողավազան՝ ջրի մաքրության ապահովման ամենաառաջադեմ համակարգով:
WiFi ինտերնետ կապը հասանելի է հյուրանոցի բոլոր հատվածներում՝ անվճար:
Սենյակի տեսակ | Անձ | Սակագին |
---|---|---|
Ստանդարտ Մեկտեղանոց | 1 x | Դ 34,990 — Դ 49,990 |
Ստանդարտ Երկտեղանոց | 2 x | Դ 41,990 — Դ 56,990 |
Սուպերիոր Մեկտեղանոց | 1 x | Դ 44,990 — Դ 59,990 |
Սուպերիոր Երկտեղանոց/Թվին | 2 x | Դ 51,990 — Դ 66,990 |
Դելյուքս Մեկտեղանոց | 1 x | Դ 54,990 — Դ 69,990 |
Դելյուքս Երկտեղանոց | 2 x | Դ 61,990 — Դ 76,990 |
Սյութ | 2 x | Դ 86,990 — Դ 101,990 |