Վահագն Ռեզորթը գտնվում է Ստեփանավանում, բուսաբանական այգուց (դենդրոպարկից) 13 կմ հեռավորության վրա, որը հայտնի է իր առողջարար հատկություններով, քանի որ յուրաքանչյուր տարի ապրիլ-մայիս ամիսներին սոճիների փոշոտման արդյունքում ստեղծվում են բարենպաստ պայմաններ ալերգիկների և շնչառական ուղիների խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար:
Ռեզորթում կա բացօթյա լողավազան, սեղանի թենիս, բիլիարդ, այգի, ավտոկայանատեղ: Երեխաների համար այգում կա մանկական խաղահրապարակ:
Ռեզորթն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ մեկտեղանոց, երկտեղանոց և երեքտեղանոց համարներ: Բոլոր սենյակներում կա հեռուստացույց` արբանյակային հեռարձակմամբ և անվճար անլար ինտերնետ:
Սենյակի տեսակը Արժեքը
Երկտեղանոց-2անձ 26000
Երեքտեղանոց-3անձ 39000
Ընտանեկան-4-6 անձ(1ննջ. և 1 մեծ
հյուրասենյակ) 52000(+26000)
Գինը ներառում է՝
Գիշերակաց, 3 անգամյա սնունդ, բացօդյա լողավազան, սեղանի թենիս, WI Fi, մանկական խաղահրապարակ, ավտոկայանատեղի:
Երեխաների համար նախատեսված զեղչեր՝
· 0-3 տ. 1 երեխան՝ անվճար,2 երեխան՝ 6000դրամ
· 3-11 տ. երեխաների համար-50% զեղչ