Ջերմուկն առաջին հերթին հանդիսանում է բուժական հանգստավայր իր առողջարար հատկություններով հայտնի հանքային ջրերի շնորհիվ: Ջերմուկի ջրային պաշարները բավականին մեծ են՝ քաղաքի տարածքում կան մոտ 40 աղբյուրներ, որոնց մի մասը հանդիսանում են շատրվանող հորատանցքեր: Դրանց ելքը օրվա կտրվածքով կազմում է 2 մլն լիտր: Ջրի ջերմաստիճանը տատանվում է 57-ից 64 աստիճանի միջև: Հենց այդ ջուրն է անհիշելի ժամանակներից կիրառվել բուժական նպատակներով:
Հանգիստը «Օլիմպիա» առողջարանում իրենից ներկայացնում է բուժական ծառայությունների մատուցման բարձր որակ, մասնագետների որակյալ խորհրդատվություն, սպասարկող անձնակազմի հոգատար վերաբերմունք: Բուժումների առանցքային մասը հիմնված է գերջերմային հանքային ջրերի կիրառման, ինչպես նաև բարձր լեռնային տեղանքի կլիմայական առանձնահատկությունների վրա:
Մեկտեղանոց | 1 x | Դ 30,000 — Դ 40,000 |
Երկտեղանոց/Թվին | 2 x | Դ 40,000 — Դ 60,000 |
Դելյուքս | 2 x | Դ 50,000 — Դ 70,000 |
Լյուքս | 2 x | Դ 60,000 — Դ 80,000 |
Ապարտամենտ | 2 x | Դ 70,000 — Դ 90,000 |
Երեքտեղանոց | 3 x | Դ 60,000 — Դ 75,000 |
Ընտանեկան | 4 x | Դ 80,000 — Դ 90,000 |