“Ալվա” հանգստյան տունը գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին` ճոպանուղու անմիջական հարևանությամբ` ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա, որտեղից հանգստացողները ոտքով կարող են հասնել ճոպանուղի (150 մ): “Ալվա”-ն ժամանակակից քոթեջատիպ հանգստյան տուն է, բաղկացած 3 միահարկ մասնաշենքերից և 2 առանձին չորստեղանոց տնակներից: Հանգստյան տան տարածքում կա բուգելային քարշակ, սահնակների և տյուբինգի սահքուղիներ: Լեռնադահուկային սպորտի սիրահարներին մատուցվում են հրահանգչի ծառայություններ: Հանգստյան տան ռեստորանը ձևավորված է ազգային ոճով և առանձնանում է հայկական ճաշատեսակների զանազանությամբ: Հյուրանոցում առկա են 18 երկսենյականի կիսալյուքս twin և double տիպի համարներ՝ 30 մ.ք. ընդհանուր մակերեսով: Կահավորված են ժամանակակից կահույքով,լողախցիկով, ֆենով, LCD հեռուստացույցով (22ալիք), մինիբարով, պահախցիկով, հեռախոսով և և նախատեսված են 2անձի
համար: Քոթեջները երկուսն են` նախատեսված 4 անձի համար, 60 մ.ք. ընդհանուր տարածքով, խոհանոցով և բուխարիով:
01.07.2021-01.09.2021
- Երկտեղանոց կիսալյուքս -2 անձ – 30 000 դրամ
- 4 տեղանոց քոթեջ -4 անձ-70 000 դրամ
- Հավելյալ մահճակալ-1անձ-7 000դրամ
01.09.2021-01.10.2021/01.12.2021-30.12.2021
- Երկտեղանոց կիսալյուքս -2 անձ – 24 000 դրամ
- 4 տեղանոց քոթեջ -4 անձ-54 000 դրամ
- Հավելյալ մահճակալ-1անձ-5 000դրամ
01.10.2021-01.12.2021
- Երկտեղանոց կիսալյուքս -2 անձ – 20 000 դրամ
- 4 տեղանոց քոթեջ -4 անձ-50 000 դրամ
- Հավելյալ մահճակալ-1անձ-5 000դրամ
Գինը ներառում է ՝
Գիշերակաց,լողավազան,ջակուզի,բիլիարդ,մարզասարքեր,ավտոկայանատեղի,տաղավարներ մանղալով,Wi FI:
Սնունդ՝
Նախաճաշ-3000դրամ-ճաշ -3000դրամ- ընթրիք-3000դրամ,
4-12 տարեկան երեխաների համար ՝ սնունդը՝ 50% զեղչով:
Երեխաների համար նախատեսված զեղչեր .
- Մինչև 3 տարեկան ՝անվճար (առկա մահճակալների վրա)
- 4-12 տ. -50% զեղչ,(օրորոց՝2 000դրամ)
- 2 տեղանոց կիսալյուքսում 1անձի տեղավորման համար կամ 4 տեղանոց քոթեջում 1-2 անձի տեղավորման համար-15 %
Ժամանում – 14:00 Մեկնում – 12:00