«Ալվա» հյուրանոց


         “Ալվա” հանգստյան տունը գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին` ճոպանուղու անմիջական հարևանությամբ` ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա, որտեղից հանգստացողները ոտքով կարող են հասնել ճոպանուղի (150 մ): “Ալվա”-ն ժամանակակից քոթեջատիպ հանգստյան տուն է, բաղկացած 3 միահարկ մասնաշենքերից և 2 առանձին չորստեղանոց տնակներից: Հանգստյան տան տարածքում կա բուգելային քարշակ, սահնակների և տյուբինգի սահքուղիներ: Լեռնադահուկային սպորտի սիրահարներին մատուցվում են հրահանգչի ծառայություններ: Հանգստյան տան ռեստորանը ձևավորված է ազգային ոճով և առանձնանում է հայկական ճաշատեսակների զանազանությամբ: Հյուրանոցում առկա են 18 երկսենյականի կիսալյուքս twin և double  տիպի համարներ՝ 30 մ.ք. ընդհանուր մակերեսով: Կահավորված են ժամանակակից կահույքով,լողախցիկով, ֆենով, LCD հեռուստացույցով (22ալիք), մինիբարով, պահախցիկով, հեռախոսով և և նախատեսված են 2անձի 

համար: Քոթեջները երկուսն են` նախատեսված 4 անձի համար, 60 մ.ք. ընդհանուր տարածքով, խոհանոցով և բուխարիով:

          01.07.2021-01.09.2021

  • Երկտեղանոց կիսալյուքս -2 անձ – 30 000 դրամ
  • 4 տեղանոց քոթեջ -4 անձ-70 000 դրամ
  • Հավելյալ մահճակալ-1անձ-7 000դրամ

01.09.2021-01.10.2021/01.12.2021-30.12.2021

  • Երկտեղանոց կիսալյուքս -2 անձ – 24 000 դրամ
  • 4 տեղանոց քոթեջ -4 անձ-54 000 դրամ
  • Հավելյալ մահճակալ-1անձ-5 000դրամ

01.10.2021-01.12.2021

  • Երկտեղանոց կիսալյուքս -2 անձ – 20 000 դրամ
  • 4 տեղանոց քոթեջ -4 անձ-50 000 դրամ
  • Հավելյալ մահճակալ-1անձ-5 000դրամ

Գինը ներառում է ՝

Գիշերակաց,լողավազան,ջակուզի,բիլիարդ,մարզասարքեր,ավտոկայանատեղի,տաղավարներ մանղալով,Wi FI:

Սնունդ՝

Նախաճաշ-3000դրամ-ճաշ -3000դրամ- ընթրիք-3000դրամ,

4-12 տարեկան երեխաների համար ՝ սնունդը՝ 50%  զեղչով:

   Երեխաների համար նախատեսված զեղչեր .

  • Մինչև  3  տարեկան ՝անվճար (առկա մահճակալների վրա)
  •  4-12 տ. -50% զեղչ,(օրորոց՝2 000դրամ)
  • 2 տեղանոց կիսալյուքսում 1անձի տեղավորման համար կամ 4 տեղանոց քոթեջում   1-2 անձի տեղավորման համար-15 %

       Ժամանում –  14:00       Մեկնում – 12:00