«Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մի ամբողջական կոմպլեքս է: Այն գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, անտառով ու թփուտներով պատված ձորալանջին, որտեղից լսելի է Հրազդան գետի պարզ ու վճիտ խոխոջանքը:
Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները, որին բնորոշ է ցածր մթնոլորտային ճնշումը: Արդյունավետ բուժման համար առանձնակի նշանակություն ունեն հանքային ջրերում ածխաթթու գազի մեծ քանակությունը (1,25-2,0 գ/լ) և տարատեսակ հանքային տարրերի (8-10 գ/լ) առկայությունը:
Արզնի առողջարանում բուժում են հետևյալ հիվանդությունները.
- Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
- Աղե-ստամոքսային տրակտի քրոնիկանակ հիվանդություններ
- Հենաշարժական համակարգի հիվանդություններ
- Նյութափոխանակության խանգարումներ (շաքարային դիաբետ, ճարպակալում)
- Կանանց սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդություններ
ՍԵՆՅԱԿԻ ՏԵՍԱԿԸ | Հունվար | Փետրվար -Ապրիլ | Մայիս – Սեպտեմբեր | Հոկտեմբեր Դեկտեմբեր |
Երկտեղանոց ստանդարտ-2անձ | 50 000 | 45 000 | 50 000 | 45 000 |
Երկտեղանոց ստանդարտ-1անձի կողմից զբաղեցնելու դեպքում | 30 000 | 27 000 | 30 000 | 27 000 |
Երկտեղանոց կիսալյուքս-2անձ | 60 000 | 54 000 | 60 000 | 54 000 |
Երկտեղանոց կիսալյուքս-1անձի կողմից զբաղեցնելու դեպքում | 35 000 | 31 000 | 35 000 | 31 000 |
Երկտեղանոց լյուքս-2անձ | 65 000 | 58 000 | 65 000 | 58 000 |
Երկտեղանոց լյուքս-1անձի կողմից զբաղեցնելու դեպքում | 40 000 | 36 000 | 40 000 | 36 000 |
Հավելյալ մահճակալ-1անձ | 19 000 | 16 000 | 19 000 | 16 000 |
Գինը ներառում է՝
Գիշերակաց, 3 անգամյա սնունդ /շվեդական սեղան / , բոլոր տեսակի բուժական պրոցեդուրաներ (ըստ բժիշկի նշանակման), մարզասրահ, թենիս, շախմատ, կինոդահլիճ, ֆուտբոլի հրապարակ:
Երեխաների համար նախատեսված զեղչեր ՝
- 0-3 տ. -անվճար
- 4- 8 տ.(ներառյալ)- 10.000 դրամ
- 9-14 տ. – 13.000 դրամ
Առանց կեցության առողջարանային բուժման 1 անձի համար 1 օրվա արժեքը սնունդով և սենյակով -20.000դրամ, / միայն ցածր սեզոնին / ,իսկ առանց կեցության և սննդի, առողջարանային բուժման 1 օրվա արժեքը 1 անձի համար-10.000 դրամ
Ժամանում – մինչև 09:00 — 12:00 Մեկնում – 10:00
Հեռ.՝ 098-64-64-21, 094(099)-64-64-51
Միակողմանի տրանսպորտ 1- 4 անձի դեպքում – 4500 դրամ
Երկկողմանի տրանսպորտ 1- 4 անձի դեպքում – 9000 դրամ
Բուժումներ.
- Հանքային լոգանք՝ Արզնի ջրով
- Ստորջրյա մերսում
- Բոլորակային ցնցուղ
- Վերընթաց ցնցուղ
- Անձրևային ցնցուղ
- Շոտլանդական ցնցուղ
- Ցնցուղ՝ շարկո
- Աղիների լվացում
- Միկրոհոգնա
- Գինեկոլոգիական լվացում
- Լնդերի լվացում
- Ինհալացիա
- Թթվածնային կոկտեյլ
- Ֆիզիոթերապիա
- Պարաֆինոթերապիա
- Տորֆոթերապիա
- Հիդրոռեֆլեքսոթերապիա
- Մերսում
- ԷԿԳ
- Էլեկտրաքուն
- Արյան և մեզի անալիզ
- Շաքարի անալիզ
- Տյուբաժ
- Բժշկի կոնսուլտացիա
- 4-խցիկային լոգանք
Հավելյալ վճարովի ծառայություններ՝
Հրավիրված մասնագետը իրականացնում է ևս 4 բուժական պրոցեդուրաներ՝ ասեղնաբուժություն,տզրուկաբուժություն,ապարատային մերսում և կավաբուժություն: