«ԱՐԶՆԻ Առողջարան»


«Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մի ամբողջական կոմպլեքս է: Այն գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, անտառով ու թփուտներով պատված ձորալանջին, որտեղից լսելի է Հրազդան գետի պարզ ու վճիտ խոխոջանքը:

Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները, որին բնորոշ է ցածր մթնոլորտային ճնշումը: Արդյունավետ բուժման համար առանձնակի նշանակություն ունեն հանքային ջրերում ածխաթթու գազի մեծ քանակությունը (1,25-2,0 գ/լ) և տարատեսակ հանքային տարրերի (8-10 գ/լ) առկայությունը:

Արզնի առողջարանում բուժում են հետևյալ հիվանդությունները.

  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
  • Աղե-ստամոքսային տրակտի քրոնիկանակ հիվանդություններ
  • Հենաշարժական համակարգի հիվանդություններ
  • Նյութափոխանակության խանգարումներ (շաքարային դիաբետ, ճարպակալում)
  • Կանանց սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդություններ
ՍԵՆՅԱԿԻ  ՏԵՍԱԿԸՀունվարՓետրվար -ԱպրիլՄայիս – ՍեպտեմբերՀոկտեմբեր Դեկտեմբեր
Երկտեղանոց ստանդարտ-2անձ50 00045 00050 00045 000
Երկտեղանոց ստանդարտ-1անձի կողմից  զբաղեցնելու դեպքում30 00027 00030 00027 000
Երկտեղանոց կիսալյուքս-2անձ60 00054 00060 00054 000
Երկտեղանոց կիսալյուքս-1անձի կողմից  զբաղեցնելու դեպքում35 00031 00035 00031 000
Երկտեղանոց լյուքս-2անձ65 00058 00065 00058 000
Երկտեղանոց լյուքս-1անձի կողմից  զբաղեցնելու դեպքում40 00036 00040 00036 000
Հավելյալ մահճակալ-1անձ19 00016 00019 00016 000

            Գինը ներառում է՝

            Գիշերակաց,  3 անգամյա  սնունդ  /շվեդական սեղան /  ,  բոլոր տեսակի բուժական պրոցեդուրաներ (ըստ բժիշկի նշանակման),          մարզասրահ,   թենիս,  շախմատ,   կինոդահլիճ, ֆուտբոլի հրապարակ:

Երեխաների համար նախատեսված զեղչեր ՝

  • 0-3 տ. -անվճար
  • 4- 8 տ.(ներառյալ)- 10.000 դրամ
  • 9-14 տ. – 13.000 դրամ

   Առանց կեցության առողջարանային բուժման 1 անձի համար 1 օրվա արժեքը սնունդով և սենյակով -20.000դրամ, / միայն ցածր սեզոնին  / ,իսկ առանց կեցության և սննդի, առողջարանային բուժման 1 օրվա արժեքը 1 անձի համար-10.000 դրամ

Ժամանում –  մինչև 09:00  — 12:00    Մեկնում – 10:00

   Հեռ.՝ 098-64-64-21, 094(099)-64-64-51

Միակողմանի տրանսպորտ 1- 4 անձի դեպքում – 4500 դրամ

Երկկողմանի տրանսպորտ 1- 4 անձի դեպքում – 9000 դրամ

Բուժումներ.

  • Հանքային լոգանք՝  Արզնի ջրով
  • Ստորջրյա մերսում
  • Բոլորակային ցնցուղ
  • Վերընթաց ցնցուղ
  • Անձրևային ցնցուղ
  • Շոտլանդական ցնցուղ
  • Ցնցուղ՝ շարկո
  • Աղիների լվացում
  • Միկրոհոգնա
  • Գինեկոլոգիական լվացում
  • Լնդերի լվացում
  • Ինհալացիա
  • Թթվածնային կոկտեյլ
  • Ֆիզիոթերապիա
  • Պարաֆինոթերապիա
  • Տորֆոթերապիա
  • Հիդրոռեֆլեքսոթերապիա
  • Մերսում
  • ԷԿԳ
  • Էլեկտրաքուն
  • Արյան և մեզի անալիզ
  • Շաքարի անալիզ
  • Տյուբաժ
  • Բժշկի կոնսուլտացիա
  • 4-խցիկային լոգանք

     Հավելյալ վճարովի ծառայություններ՝

       Հրավիրված մասնագետը իրականացնում է ևս 4  բուժական   պրոցեդուրաներ՝ ասեղնաբուժություն,տզրուկաբուժություն,ապարատային մերսում և   կավաբուժություն: