Ծաղկաձորի Գլխավոր Մարզահամալիր


Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս լեռան հարավ-արևմտյան լանջին` քաղաքամայր Երևանից 55կմ հեռավորության վրա:

Եվ այսպես. շնորհիվ իր բարձր լեռնային դիրքի (2000մ ծովի մակերևույթից բարձր), բնակլիմայական հիանալի և առողջարար պայմանների մարզահամալիրն այսօր էլ համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստավայրերից մեկը: Սաղարթախիտ անտառով և հյուրանոցը օղակող հիասքանչ պուրակով շրջապատված այս հյուրանոցը նախատեսված է թե’ ընտանեկան հանգստի, թե’ գործարար հանդիպումների և թե’ ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար: Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հիմնադրվել է 1967թ.-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար: Այսօր մարզահամալիրն ամբողջապես համապատասխանում է ժամանակի պահանջներին: 2007թ.-ի հիմնովին վերանորոգումից հետո Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն իր հյուրերին առաջարկում է 182 հարմարավետ և նրբաճաշակ կահավորված համարներ: Տարբեր սպորտաձևերի համար նախատեսված ժամանակակից մարզադահլիճների և միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազանի շնորհիվ այս համալիրը մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում:

Գլխավոր Մարզահամալիր

Գնացուցակ- 05.01.2021-30.12.2021

Մեկտեղանոց ստանդարտ (1 անձ)–16.000 դրամ,գինը ներառում է գիշերակաց,նախաճաշ

Մեկտեղանոց ստանդարտ (1 անձ)– 22.000 դրամ,գինը ներառում է գիշերակաց,3անգամյա սնունդ

Երկտեղանոց ստանդարտ (2 անձ)– 22.000 դրամ,գինը ներառում է գիշերակաց,նախաճաշ

Երկտեղանոց ստանդարտ (2 անձ)– 32.000 դրամ,գինը ներառում է գիշերակաց, 3անգամյա սնունդ

Երկսենյականոց (2 անձ)– 28.000 դրամ,գինը ներառում է գիշերակաց,նախաճաշ

Երկսենյականոց (2 անձ)– 39.000 դրամ,գինը ներառում է գիշերակաց, 3անգամյա սնունդ

Լյուքս  (4 անձ) -77.000 դրամ, գինը ներառում է գիշերակաց,նախաճաշ,լողավազանի մուտքի 4 տոմսեր ամեն օր,անվճար ինտերնետ

Լյուքս  (4 անձ) -99.000 դրամ, գինը ներառում է գիշերակաց,3անգամյա սնունդ,լողավազանի մուտքի 4 տոմսեր ամեն օր,անվճար ինտերնետ

  • Լրացուցիչ անձ-6.000դրամ,մինչև 3 տ. Երեխան ՝ անվճար, 3-10 տարեկան երեխան-4000դրամ,գինը ներառում է գիշերակաց,նախաճաշ
  • Լրացուցիչ անձ-10.000դրամ,մինչև3տ. Երեխան անվճար,3 — 10 տարեկան երեխան-5000դրամ,գինը ներառում է գիշերակաց,3անգամյա սնունդ

Սնունդ-Ճաշ-1անձը-3000դրամ,ընթրիք-1անձը-3000դրամ

Հավելյալ վճարովի ծառայություն՝

Բիլիարդ-1ժամը-3000դրամ

           Շոգեբաղնիք առանց լողավազանի-1ժամը-14.000դրամ -1-7անձի համար

           Լողավազան 1անձը-1500դրամ

Հյուրանոցի ռեստորանում սնունդը մատուցվում է շվեդական եղանակով:

Ժամանում 14:00  ,Մեկնում 12:00