«ԼՈՌԻ ԲԵՐԴ» հանգստյան տուն


Անցկացրեք ձեր հանգիստը Ստեփանավան Hotel Lori Berd հյուրանոցային համալիրում: Այն Ստեփանավանում հանգիստը կազմակերպելու լավագույն վայրերից մեկն է: Համալիրը բաղկացած է երկու մասից: Հյուրանոցային մասնաշենքը տեղակայված է քաղաքի կենտրոնում, իսկ քոտեջային տնակները` անտառապատ տարածքում, որի մաքուր օդն առավել առողջարար է շնչառական խնդիրներ ունեցողնեի համար:Մի կողմից սոճիների արահետը, մյուս կողմից՝ արծաթե ղողանջով հոսող գետակը` վեր բարձրացող արահետներով ուղեկցում են Ձեզ դեպի Բազումյան լեռնաշղթա, որը հիասքանչ արշավների հնարավոր տարածք է: Սոճուտների արահետում դուք կարող եք վայելել սոճիների բուժիչ օդը և ամբողջովին կտրվել քաղաքային թոհուբոհից: Հանգրվանելով «Լոռի բերդ» հյուրանոցային համալիրում, դուք կարող եք զովանալ, հիանալ լոռվա չնաշխարհիկ բնությամբ և համտեսել լոռվա անուշահամ ուտելիքներ: «Լոռի բերդ» հյուրանոցային համալիր իր բարձրաճաշակ ինտերիերով, նրբաճաշակ կահավորանքով և ջերմ հյուրընկալությամբ գրավում է գործնական, ընտանեկան և ընկերական հանգստի նպատակով Ստեփանավան ժամանած տարբեր զբոսաշրջիկների: «Լոռի բերդ» հյուրանոցային համալիրի հարմարավետ պայմանները և հյուրընկալ անձնակազմը կօգնեն ձեզ լիարժեք հանգստանալ:

Սենյակների տեսակըԱրժեքը
1 հարկանի ընտանեկան քոթեջ-4անձ48 000
Երկտեղանոց սենյակ-2անձ24 000
3անձ36 000
1անձ12 000

Գինը ներառում է՝

Գիշերակաց, 3 անգամյա սնունդ:

Հեռ-098-64-64-21, 094(099)-64-64-51

mail- [email protected]

ժամանում՝ 13.00

Մեկնում՝ 12.00