Ծաղկահովիտ հյուրանոց


«Ծաղկահովիտ» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրում` Թեղենիս լեռան լանջին, Տանձաղբյուր գետի ափին: Հեռավորությունը ճոպանուղուց 0.5 կմ է: 
Հյուրանոցն ունի ինչպես ստանդարտ, այնպես էլ լյուքս համարներ, որոնք հարմարավետ են ընտանեկան հանգիստ նախընտրողների համար: Տարածքում գործում է ընդարձակ ռեստորան, որտեղ մատուցում են հայկական ավանդական և եվրոպական կերակրատեսակներ: Հյուրերը կարող են խմիչքներ պատվիրել բարում, բիլիարդ խաղալ, օգտվել անվճար Wi-Fi կապից: Կա նիստերի դահլիճ, որը հարմար է տարբեր համաժողովներ և երիտասարդական միջոցառումներ կազմակերպելու համար:

Համարները01.01 — 31.12
Ստանդարտ մեկտեղանոց17000 դր.
Ստանդարտ երկտեղանոց27000 դր.
Կիսալյուքս մեկտեղանոց26000 դր.
Կիսալյուքս երկտեղանոց37000 դր.
Դելյուքս մեկտեղանոց22000 դր.
Դելյուքս երկտեղանոց32000 դր.
Կիսալյուքս երկու ննջասենյակով37000 դր.
Լյուքս47000 դր.

* Մինչև 3 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար: