Մուլտի Ռեստ Հաուս


“Մուլտի Ռեստ Հաուս” հյուրանոցային համալիրը գտնվում է Ծաղկաձոր կուրորտային քաղաքում` շրջապատված ծաղկաձորյան խիտ անտառներով: Հեռավորությունը ճոպանուղուց 1 կմ է:
Հյուրանոցում կարելի է հանգստանալ տարվա ցանկացած եղանակին: Հյուրանոցն առաջարկում է ժամանցային և սպորտային ծառայությունների լայն ընտրանի` լողավազան, մինի ֆուտբոլի դաշտ, բասկետբոլ, կինոդահլիճ և այլն: Տեխնիկապես հագեցած դահլիճը լիովին համապատասխանում է գործարար միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ պահանջներին: Ընտանեկան հանգիստ նախընտրողները նույնպես առավելագույնս գոհ կմնան, քանի որ բացի հյուրանոցային համարներից կան հարմարավետ երկհարկանի և եռահարկ քոթեջներ, ինչպես նաև ընտանեկան ապարտամենտներ: Ստեղծված են պայմաններ նաև երեխաների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար` մանկական խաղահրապարակ, մինի ակումբ և այլն: Կազմակերպվում է անվճար տրասնֆեր դեպի ճոպանուղի:

Համարները01.01-31.12
Ստանդարտ Երկտեղանոց 40000 դր.
Կլասիկ Սուիթ 50000 դր.
Կիսալյուքս 60000 դր.
Ստուդիո 60000 դր.
Ապարտամենտ 80000 դր.
Լյուքս 100000 դր.
Քոթեջ (4 անձ) 100000 դր.
Քոթեջ (4-6 անձ) 120000 դր.
Քոթեջ (8-10 անձ) 150000 դր.