Վանաձոր ԱՍԱՐ «Արմենիա» առողջարան


Վանաձորի «Արմենիա Հյուրանոցային և Վերականգնողական Համալիրը գտնվում է Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ), Երևանից 110 կմ դեպի հյուսիս, Զվարթնոց օդանավակայանից 100 կմ հեռավորության վրա։ Համալիրն ունի 8 հա բարեկարգ և կանաչապատ տարածք, որտեղ ստեղծված են հրաշալի պայմաններ հանգիստն անցկացնելու և վերականգնվելու համար։ Տարածքը անտառապատված է, որտեղ կան խաղահրապարակներ, ամբողջ երկայնքով հոսում է «Վանաձոր գետը, իսկ հարևանությամբ գտնվում է արհեստական լիճ, մարզական համալիր, ինչպես նաև եկեղեցի։ Փակ լողավազանը գտնվում է Համալիրից 200 մ. հեռավորության վրա։Համալիրն առաջարկում է հարմարավետ 1 և 2 տեղանոց ստանդարտ ,կիսալյուքս,ընտանեկան և լյուքս հյուրանոցային համարներ։ Բոլոր համարներում ապահովված է տաք և սառը ջրամատակարարում, ջեռուցման համակարգ, տեղադրված է հեռուստացույց, սառնարան, հեռախոս, WiFi ինտերնետային կապ։

  • Երկտեղանոց ստանդարտ սենյակ (1 սենյականոց 2 տեղ.) -1 անձը- 17.000 դրամ (առանց սառնարան)
  • Երկտեղանոց ստանդարտ սենյակ (1 սենյականոց 2 տեղ.) — 1 անձը-18.000 դրամ
  • Ընտանեկան (2 սեն.,3-54տեղ.)-1 անձը-18 000դրամ
  • Երկտեղանոց կիսալյուքս սենյակ (1 սենյականոց 2 տեղ.)- 1 անձ- 20.000 դրամ
  • Երկտեղանոց լյուքս սենյակ (2 սենյականոց 2 տեղ.)- 1 անձ- 25.000 դրամ
  • Բուժում առանց գիշերակացի և սննդի-1անձը-8.000 դրամ-1 բուժական օր
  • Մեկ անձը 2 տեղանոց  սենյակը զբաղեցնելու դեպքում լրացուցիչ վճարվում է արժեքի  30% — (1 անձի արժեք + 30%)

  Գինը ներառում է `

Գիշերակաց, 3 անգամյա սնունդ, բուժումներ (հետազոտում , բժիշկի նշանակումով բուժումներ /ցեխաբուժարան, հանքաջրաբուժարան, ֆիզիոթերապիա, ԼՖԿ, աղիների որոգում, վիբրոմերսում և այլն)

Երեխաներ համար նախատեսված զեղչեր՝

  • 0-2 տ. –անվճար
  • 3-5տ.- 45% (հիմնական մահճ.) և 40% (լրաց. Մահճ.)
  • 6-10տ. – 55% (հիմնական մահճ.) և 50% (լրաց. Մահճ.)
  • 11-14տ. – 70% (հիմնական մահճ.) և 55% (լրաց. Մահճ.)

Ժամանում` 14:00               մեկնում` 12:00

Հեռ.` 098-64-64-21, 094(099)-64-64-51

  Առողջարանում գործում են  գրադարան, բար, խաղասենյակ (բիլիարդ, թենիս, շախմատ և այլն), կազմակերպվում են էքսկուրսիաներ և կուլտմասսայական միջոցառումներ

  • Միակողմանի տրանսպորտ 1- 4 անձի դեպքում – 16.000 դրամ

Երկկողմանի տրանսպորտ 1- 4 անձի դեպքում – 32.000 դրամ