
 “Մուլտի Ռեստ Հաուս” հյուրանոցային համալիրը գտնվում է Ծաղկաձոր կուրորտային քաղաքում` շրջապատված ծաղկաձորյան խիտ անտառներով: Հեռավորությունը ճոպանուղուց 1 կմ է:
Հյուրանոցում կարելի է հանգստանալ տարվա ցանկացած եղանակին: Հյուրանոցն առաջարկում է ժամանցային և սպորտային ծառայությունների լայն ընտրանի` լողավազան, մինի ֆուտբոլի դաշտ, բասկետբոլ, կինոդահլիճ և այլն: Տեխնիկապես հագեցած դահլիճը լիովին համապատասխանում է գործարար միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ պահանջներին: Ընտանեկան հանգիստ նախընտրողները նույնպես առավելագույնս գոհ կմնան, քանի որ բացի հյուրանոցային համարներից կան հարմարավետ երկհարկանի և եռահարկ քոթեջներ, ինչպես նաև ընտանեկան ապարտամենտներ: Ստեղծված են պայմաններ նաև երեխաների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար` մանկական խաղահրապարակ, մինի ակումբ և այլն: Կազմակերպվում է անվճար տրասնֆեր դեպի ճոպանուղի: 
| Համարները | 01.01-31.12 | 
| Ստանդարտ Երկտեղանոց | 40000 դր. | 
| Կլասիկ Սուիթ | 50000 դր. | 
| Կիսալյուքս | 60000 դր. | 
| Ստուդիո | 60000 դր. | 
| Ապարտամենտ | 80000 դր. | 
| Լյուքս | 100000 դր. | 
| Քոթեջ (4 անձ) | 100000 դր. | 
| Քոթեջ (4-6 անձ) | 120000 դր. | 
| Քոթեջ (8-10 անձ) | 150000 դր. | 
















