
«Ծաղկահովիտ» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրում` Թեղենիս լեռան լանջին, Տանձաղբյուր գետի ափին: Հեռավորությունը ճոպանուղուց 0.5 կմ է:
Հյուրանոցն ունի ինչպես ստանդարտ, այնպես էլ լյուքս համարներ, որոնք հարմարավետ են ընտանեկան հանգիստ նախընտրողների համար: Տարածքում գործում է ընդարձակ ռեստորան, որտեղ մատուցում են հայկական ավանդական և եվրոպական կերակրատեսակներ: Հյուրերը կարող են խմիչքներ պատվիրել բարում, բիլիարդ խաղալ, օգտվել անվճար Wi-Fi կապից: Կա նիստերի դահլիճ, որը հարմար է տարբեր համաժողովներ և երիտասարդական միջոցառումներ կազմակերպելու համար:
| Համարները | 01.01 — 31.12 |
| Ստանդարտ մեկտեղանոց | 15000 դր. |
| Ստանդարտ երկտեղանոց | 25000 դր. |
| Կիսալյուքս մեկտեղանոց | 24000 դր. |
| Կիսալյուքս երկտեղանոց | 35000 դր. |
| Դելյուքս մեկտեղանոց | 20000 դր. |
| Դելյուքս երկտեղանոց | 30000 դր. |
| Կիսալյուքս երկու ննջասենյակով | 35000 դր. |
| Լյուքս | 45000 դր. |
* Մինչև 3 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:






